Breaking News

Գործազուրկ Հովիկ Աբրահամյանը կարող է աշխատել կոռուպցիայի թանգարանում

ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Մոնումենտի տարածքում, շքեղ առանձնատների ֆոնին, կոռուպցիոն հնարավոր ռիսկերին, ընդգծել է. «Ընդհանրապես, ասում են չէ, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Ես կարծում եմ, որ «Հաղթանակ» զբոսայգին և նրա մերձակա տարածքները՝ կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ: Բացառաված է՝ այնտեղ լինի որևէ գործողություն, որը կոռուպցիայի հետ կա չունի: Դա մենք կարող ենք տուրիզմի զարգացման կոնցեպտի մեջ մտցնել, որ մենք առաջին երկիրն են պաշտոնապես, որ կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ: Հաշվի առնելով նաև, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք նաև իրեն որպես գիդ նշանակել այնտեղ»,-նշեց Ն. Փաշինյանը՝ շարունակելով, որ նա ամեն ինչից տեղյակ է.«Պատկերացնում եք՝ շատ մեծ տուրիզմի հոսք կլինի ՀՀ, ոմանք կգան փորձի փոխանակման նկատառումներով, բայց դրանից էությունը չի փոխվի»,-եզրափակեց Ն. Փաշինյանը:

ArmLife.am

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …