Breaking News

Ի՞ նչ կապ կա սուրճի օգտագործման և ինֆարկտի ու ինսուլտի ցածր ռիսկի միջեւ

Սրտի ամերիկյան ասոցիացիայում պարզել են, որ սուրճի օգտագործումը կարող է նվազեցնել սրտի հիվանդությունների եւ ինսուլտի վտանգը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են EurekAlert կայքում։

Գիտնականները պնդում են, որ շաբաթվա ընթացքում խմած յուրաքանչյուր լրացուցիչ բաժակ սուրճը ինֆարկտի ռիսկը նվազեցնում է յոթ տոկոսով, իսկ ինսուլտինը՝ ութ տոկոսով: Մասնագետներն այս եզրակացության են եկել մեքենայական ուսուցման օգնությամբ՝ օգտագործելով երկարաժամկետ Ֆլամինգեմյան հետազոտությունը, որը տեղեկատվություն է ներառում մարդկանց սննդի ռացիոնի եւ նրանց սիրտ-անոթային համակարգի վիճակի վերաբերյալ:

Այնուհետեւ գիտնականները մեքենայական ուսուցման օգնությամբ ստացված տվյալները համեմատել են անալիզի ավանդական եղանակներով ստացված տվյալների հետ եւ կապ են գտել սուրճի օգտագործման եւ ինֆարկտի ու ինսուլտի ցածր ռիսկի միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …