Breaking News

«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորի ավագանին լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով դիմել է կառավարությանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Լինելով սահմանադրական իրավունքի մասնագետ և բազմաթիվ քննարկումներ ունենալով այլ սահմանադրագետների հետ՝ եկել ենք այն եզրահանգման, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի որոշումից միանշանակ բխում է, որ Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ»,- գրել է Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ հիմնավորումներով դիմում է ուղարկել ՀՀ կառավարություն:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …