Breaking News

Կանանց համար ամենահարմար մեքենան

Hyundai Ioniq հիբրիդային ավտոմեքենան ճանաչվել է «Կանանց համար տարվա լավագույն ավտոմեքենա» մրցույթի հաղթող: Մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է ավտոաշխարհի նորութունները լուսաբանող աշխարհի խոշորագույն լրատվամիջոցների 25 կին աշխատակիցներից: Լավագույն ավտոմեքենան որոշելիս հաշվի են առնվել դրա գեղագիտական կողմը, ֆունկցիոնալությունը, անվտանգությունը, հարմարավետությունն ու գնային քաղաքականությունը:
Մրցույթին մասնակցելու համար նախ գրանցված է եղել 420 ավտոմեքենա, որոնցից միայն 60-ն է անցել մրցութային փուլ:
Hyundai Ioniq-ի շնորհանդեսը կայացել է 2016-ին: Մոդելն առաջարկվում է դասական հիբրիդի տեսքով, որի մարտկոցները կարելի է վերալիցքավորել կենցաղային էլեկտրական ցանցից: Մեքենայի ուժային սարքավորումները ևս էլեկտրական են: Hyundai Ioniq-ի առավելագույն արագությունը հասնում է 165 կմ/ժամի, մեկ լիցքավորմամբ այն կարող է անցնել 250 կմ: Էլեկտրաշարժիչի հզորությունը հասնում է 120 ձիաուժի:
Երկրորդ տեղում Mazda CX-5 ավտոմեքենան է, որ ճանաչվել է նաև լավագույն ընտանեկան ավտոմեքենա: Լավագույն շքեղ ավտոմեքենա անվանակարգում հաղթել է BMW 5-Series-ը: Ford Fiesta-ն ճանաչվել է լավագույն բյուջատային ավտոմեքենա, իսկ Peugeot 3008-ը լավագույնն է SUV անվանակարգում:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …