Breaking News

Ուշագրավ. Լոնդոնում ավտոբուսները կաշխատեն սուրճի յուղով

Լոնդոնում ավտոբուսների համար կկիրառեն բիովառելիք՝ պատրաստված սուրճի նստվածքի հիման վրա: Այս մասին հաղորդում է BBC- ն:
Biobean ընկերությունը հայտարարել է, որ մշակել է այնպիսի վառելիք, որը գոյանում է օգտագործված սուրճի հատիկներից ստացված յուղից: Ընկերության տվյալների համաձայն՝ Լոնդոնում տարեկան մոտ 200 հազար տոննա սուրճի թափոն է առաջանում: Հաշվարկների համաձայն՝ կպահանջվի մոտ 2,55 միլիոն բաժակ սուրճ, որպեսզի մեկ ավտոբուսը կարողանա մեկ տարի աշխատել սուրճի նստվածքի եւ դիզելային վառելիքի խառնուրդից:
Ներկայումս Լոնդոնում բիովառելիքներ օգտագործվում են, որոնք պատրաստվում են սննդում կիրառվող յուղերից:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …