Breaking News

Գինցբուրգը՝ «Սպուտնիկ Լայթ»-ի և Pfizer-ի զուգակցման մասին

«Սպուտնիկ Լայթ» եւ Pfizer-ի պատվաստանյութերը կարող են միասին կիրառվել, դրանք զուգակցվում են միանգամայն նորմալ ձեւով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) Pfizer-ին առաջարկել է համատեղ փորձարկումներ սկսել՝ կապված «Սպուտնիկ Լայթ»-ի հետ՝ որպես երրորդ ներարկում:

«Պատվաստանյութերը զուգակցվում են միանգամայն նորմալ ձեւով»,- ասել է Գինցբուրգը:«Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը Ռուսաստանում գրանցվել է մայիսի սկզբին, դրա արդյունավետությունը կազմել է 79,4 տոկոս, ինչն ավելի բարձր է այն բազմաթիվ պատվաստանյութերից, որոնք պահանջում են երկու ներարկում: «Սպուտնիկ Լայթ» պատրաստուկը «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է: Անցանկալի լուրջ երեւույթներ պատրաստուկով իմունացումից հետո չի գրանցվել:

Կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութը mRNA պատվաստանյութն է, որն ստեղծվել է սինթետիկ ռիբոնուկլեինաթթվի հիման վրա: Դեկտեմբերի 11-ին պատվաստանյութն հավանության է արժանացել ԱՄՆ-ի, դեկտեմբերի 21-ին՝ Եվրամիության կողմից: 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութն օգտագործման է թույլատրել արտակարգ իրադրություններում: Այն դարձել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը, որն ԱՀԿ-ի արտակարգ վալիդացիան Է ստացել հիվանդության բռնկման սկզբից ի վեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …