Breaking News

«Ժողովուրդ». Հունվարի 1-ից կբարձրանա խմելու ջրի գինը. թանկացումները շարունակվում են

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բավական չէին վերջին ամիսներին Հայաստանում սննդամթերքի շուկայում կտրուկ թանկացումները, հունվարի 1-ից կբարձրանա նաեւ խմելու ջրի գինը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է քննակել այդ հարցը:

Ըստ ՀԾԿՀ նախագծի՝ խմելու ջրի եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները ընդհանուր կկազմեն 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ներկայումս այդ սակագինը կազմում է 180 դրամ: Մասնավորապես միայն խմելու ջրի մատակարարման սակագինը գործող 153 դրամի փոխարեն դառնալու է 162,7 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց:

Իսկ մեկ խորանարդ մետր ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունը գործող սակագնով 27 դրամ է, նոր սակագնի ուժի մեջ մտնելուց հետո այն կդառնա 28,7 դրամ: Ու չնայած համատարած այս գնաճին՝ իշխանությունները որեւէ քայլ չեն անում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: »:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/753286/

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …