Breaking News

«ՀԺ». ՀՀԿ կերակրատաշտից սնվող կայքին պատգամավորների ցուցակ է տրվել, որոնց պետք է «ռասկրուտկա» անել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում լրատվամիջոցները գործում են մենաշնորհային դաշտում և կարելի է ընդամենը մի քանի լրատվամիջոցներ առանձնացնել, որոնք չեն վերահսկվում իշխանության կողմից: Մասնավորապես, Բաղրամյան 26-ից:

Այս կերպ գործող իշխանությունը ցանկանում է հանրությանը մատուցել այն, ինչ իրեն է ձեռնտու: Բնական է, որ, եթե իշխանական հեռուստաալիքներով, էլեկտրոնային և տպագրի մամուլով իշխանամետ դիրքորշումն է «տիրաժավորվում», այն ինչ-որ չափով մտնում է լսարանի գիտակցության մեջ, դառնալով «ճշգրիտ» իրականություն:

Վերջին տարիներին էլ իշխանության կերակրատաշտակից օգտվում են «ընդդիմադիր» լրատվամիջոցները, որոնց խմբագիրները, մեկնաբաններն ու վերլուծաբանները «հակաիշխանանական» լալահառաչ հրապարակումներով են հանդես գալիս, բայց իրականում հրապարակման ենթատեքստը հենց իշխանության ջրաղացին ջուր լցնելն է:

Վերջերս էլ իշխանությանը և իշխանական լրատվամիջոցներին մոտ կանգնած՝ «Հայկական ժամանակի» տարբեր աղբյուրներ տեղեկություններ են փոխանցում այն մասին,  որ Հայաստանի իշխանությունը հասարակական կարծիք ձևավորելու նոր մեխանիզմ է կիրառության մեջ դրել: Մասնավորապես տեղեկացանք, որ իշխանության կերակրատաշտակից օգտվող և իրեն առաջատար լրատվական գործակալություն համարող կայքերից մեկին հրահանգվել է «ռասկրուտկա» անել Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական» խմբակցության որոշ պատգամավորների:

Խոսքը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, արդարադատության նախկին նախարար, ԱԺ-ի պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի և  ՀՀԿ պատգամավոր ՄիհրանՀակոբյանի մասին է:

Իշխանության գործիք այս լրատվամիջոցին, որի անունը չենք հրապարակում խմբագրակազմին անհարմար դրության մեջ չդնելու համար, վերևից հստակ ասվել է, որ պետք է նշյալ պատգամավորներից ամեն առիթով հարցազրույց վերցնել, նրանց կարծիքը «տիրաժավորել», հալել, ձուլել և լցնել ժողովրդի ականջները: Վերջնական նպատակն այն է, որ այս անձինք ընկալվեն որպես ոլորտի փորձագետներ, սպասարկեն նաև ամբողջ լրատվական դաշտին, տպավորություն ստեղծվի, որ նրանք իրավիճակը գնահատում և մեկնաբանում են ինչպես պրոֆեսիոնալներ, բայց իրականում պետք է ասեն այն, ինչ իշխանական օրակարգն է թելադրում:

Թեև լրատվական անցուդարձին ակտիվ հետևողների աչքից պետք է որ այս հանգամանքը վրիպած չլիներ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …