Breaking News

Արմավիրում տղամարդն էլեկտրահարվելու եղանակով ինքնասպան է եղել. հայտնաբերվել է փորագրած գրություն

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 2/ա տանը տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում՝ անկողնում, հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Գրիշա Գ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա էլեկտրահարվելու միջոցով ինքնասպան է եղել՝ էլեկտրալարը փաթաթելով ձեռքին։ Ննջասենյակի պատին հայտնաբերվել է փորագրություն՝ գրված. «Խնդրում եմ՝ ոչ մեկին չմեղադրել»։

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …