Breaking News

Գիտնականներն ուսումնասիրել են «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի արդյունավետությունը

«ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութ ստանալուց հետո 42-րդ օրը կորոնավիրուսի նկատմամբ IgG հակամարմիններ են գտել պատվաստված կամավորների 79 տոկոսի մոտ: Այդ մասին գրում է «Իզվեստա» թերթը, վկայակոչելով պատրաստուկի կլինիկական փորձարկումների միջանկյալ արդյունքները։

«Կլինիկալ ռեսերչ լաբորատորի» ընկերության կողմից անցկացված անկախ ստուգմանը մասնակցել է 2999 մարդ: Նրանցից 2253-ը պատվաստվել են «ԷպիՎակԿորոնա»-ով, իսկ փորձարկումների 746 մասնակիցներն ստացել են պլացեբո: Յուրաքանչյուր կամավորի հետ անցկացրել են ինը հանդիպում՝ նրանց վիճակին հետեւելու եւ նմուշներ վերցնելու համար: «Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» կենտրոնի փոխղեկավար Տատյանա Նեպոմնյաշչիխը հրատարակության հետ զրույցի ընթացքում ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ հետազոտության նախնական արդյունքները ցույց են տալիս պատվաստանյութի իմունոլոգիական արդյունավետությունը:

Ինչպես գրում է թերթը, IgG հակամարմիններ ունեցող պատվաստված անձանց ավելի քան 40 տոկոսի մոտ դրանց մակարդակը եղել Է բարձր (տասը եւ ավելի): Հակամարմինների միջին մակարդակ (3,5-ից մինչեւ 9,99) է գրանցվել մասնակիցների 21 տոկոսի մոտ: 1-ից մինչեւ 3,49 դրականության գործակից հայտնաբերել են պատվաստվածների 15,3 տոկոսի մոտ: «Կլինիկալ ռեսերչ լաբորատորի» ընկերության մասնագետները եկել են այն եզրակացության, որ «ԷպիՎակԿորոնա»-ն ոչ ոքի չի ախտահարում:

Փորձարկումների արդյունքների համաձայն, տվյալների միջանկյալ մշակմամբ հանդերձ, նրանք պատվաստանյութը համարել են անվտանգ եւ արդյունավետ: «ԷպիՎակԿորոնա»-ն պատվաստանյութ է, որը պեպտիդային հարթակով ստեղծվե է «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի կողմից: «Ռոսպոտրեբնադզոր»-ի տեղեկատվությամբ, «ԷպիՎակԿորոնա»-ն բնութագրվում է անվտանգության ամենաբարձր աստիճանով, որը պայմանավորված է դրա ստացման տեխնոլոգիայով: Այն չի պարունակում կենդանի վիրուս եւ հակավիրուսային իմունիտետ էձեւավորում արհեստականորեն սինթեզված պեպտիդների օգտագործման շնորհիվ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …