Breaking News

Ֆսյո, նաֆիգ. գողականն ու քրեականը Վանաձորի փոխքաղաքապետ

Վանաձորի ավագանու արտահերթ նիստում այսօր Հայկական վերածնունդ կուսակցության անդամ Արկադի Փելեշյանը 20 ձայնով նշանակվել է քաղաքապետի առաջին տեղակալ: Հիշեցնենք, որ ՀՎԿ-ն դադարեցրել էր բոյկոտը և Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության հետ քաղաքի կառավարման հուշագիր էր ստորագրել:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նիստում ասել է, որ իր տեղակալներից Արտյոմ Գրիգորյանը մարդկային վերաբերմունք է ցուցաբերել և իր տեղը զիջել է Փելեշյանին:
Նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան Արկադի Փելեշյանը նշեց՝ տեսնելով, որ մեկ տարվա բոյկոտն արդյունք չի տալիս, այսօր եկել է աշխատելու ու օգնելու վանաձորցուն:
Հարցին, թե ի՞նչ մարդկային վերաբերմունքի մասին էր ՀՎԿ-ն ակնարկել իր հայտարարությունում, որը չեն տեսել Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանից, Փելեշյանը պատասխանեց. «Մի տարի Քրիստ Մարուքյանը մեզ չի տեսել, իրա ծրագրերի մասին բան չի ասել, էդ վերաբերմունքի մասին ա խոսքը»:
Լրագրողների դիտարկամանը, թե փաստորեն բացահայտվեց ով էր թաքուն դեմ քվեարկել Լուսավոր Հայաստանի թեկնածուին, Արկադի Փելեշյանը վրդովված պատասխանեց. «Ուրեմն լսեք, ես ձեզ վերջին անգամ եմ ասում՝ ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել եմ, էդ էլ ասեմ: Իսկ էն 32 ավագանու տեղը չեմ կարա բան ասեմ: Փոշմանել եմ, որովհետև մի տարի ա էս օրն ա գցել քաղաքը»:
Լրագրողների այլ հարցերին նոր փոխքաղաքապետը հրաժարվել է պատասխանել, ասելով՝ ֆսյո, նաֆիգ:
Արկադի Փելեշյանի անունը կապվում է բազմաթիվ քրեական պատմությունների հետ: Փաստորեն, պաշտոն ստանալու հենց առաջին օրը նա դրսեւորել է իր էությունը:Վանաձորցիներն էլ ասում են, որ Փելեշյանը գողական,լավ տաղայա:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …