Breaking News

Լավրովը սառեցրեց

Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի՝ այսօր Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը ըստ էության շարունակել է այն տրամաբանությունը և տրամադրությունը, որ արտահայտել էր Բաքվում նոյեմբերի 20-ին Ալիևի հետ հանդիպմանը:

Ըստ էության, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է Ղարաբաղյան գործընթացը կամ խնդիրը սառեցնելու, կամ առնվազն սառեցման գործընթացի մասին, որ փորձում են առաջ տանել Վաշինգտոնը, Մոսկվան և Փարիզը: Խնդիրն այն է, որ հակառակ դեպքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մտահոգություն կարտահայտեր այն կապակցությամբ, որ կողմերը դանդաղ են գնում առաջ, որ հակամարտության կարգավորումը ձգվում է, ինչը մեծացնում է լարվածության հավանականությունը և այլն: Սակայն Լավրովի հայտարարությունները չեն ուղեկցվում մտահոգությամբ, որ դանդաղ ընթացքը կամ պահանջվող տևականությունը լրացուցիչ լարվածություն կառաջացնեն շփման գծում, կբերեն ռազմական էսկալացիայի:

Ըստ այդմ՝ հնարավոր է եզրակացնել, որ Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու և Երևան կատարած այցերի շրջանակում փորձում է իրականացնել սառեցման տանող գործընթաց:

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …