Breaking News

Հեղեղումների թվի կտրուկ աճ ամբողջ աշխարհում.Կանխատեսել են գիտնականները

21-րդ դարի սկզբից ի վեր այն մարդկանց թիվը, որոնց հայտնվել են հեղեղումների ճիրաններում, աճել է 24 տոկոսով, որը տասն անգամ ավելի է գիտնականների՝ ավելի վաղ արված կանխատեսումներից: Այդ մասին գրում է Nature հանդեսը: Այսպես, նոր հետազոտությունը, որն արբանյակային դիտարկումների օգնությամբ անցկացվել է Cloud to Street ընկերության մասնագետների կողմից, ցույց է տվել, որ բնակչության աճը հեղեղումների բարձր ռիսկի շրջաններում պայմանավորված է այդ տարածաշրջանների տնտեսական զարգացմամբ:

«Բնակչության խոցելի խմբերը հաճախ այլ ընտրություն չունեն, բացի այն, թե ինչպես բնակվել հեղեղումների գոտիներում»,-պարզաբանել են նրանք:

2000-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում ողողվել է 2,23 միլիոն քառակուսի կիլոմետր տարածություն, ինչի արդյունքում տուժել է 255-ից մինչեւ 290 միլիոն մարդ, ընդգծում են փորձագետները:

Նշվում է, որ հեղեղումների գրեթե 90 տոկոսը տեղի է ունեցել Հարավային եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներում, հատկապես Ինդոս, Գանգես-Բրահմափութրա եւ Մեքոնգ գետերի խոշոր ավազաններում: Արբանյակային տվյալները նաեւ այդպիսի միտումի աճ են ցույց են տալիս Լատինական Ամերիկայի հարավային մասում, Մերձավոր Արեւելքում եւ Սահարայից դեպի հարավ ընկած աֆրիկյան երկրներում:

Cloud to Street ընկերության տվալներով՝ կլիմայական եւ ժողովրդագրական փոփոխությունների հետեւանքով մինչեւ 2030 թվականը հեղեղումներից վնասներ կկրեն 25 նոր երկրների բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …