Breaking News

Թմրամրջոցների անհայտ ներկրող է խաղի մեջ մտնում` առողջապահության նախարարի առաջարկով

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը դեռ ամիսներ առաջ ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր «ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ» դեղատուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալ` երեք տարի գործողության ժամկետով: Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում էր «Ռիխտեր-Լամբրոն» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պրեկուրսորների արտահանում, ներմուծում և մեծածախ առևտուր իրականացնելու լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով: Իսկ անհատ ձեռնարկատեր Սերգեյ Ասատրյանին կտրվի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով: Սակայն անհատ ձեռնարկատեր Սերգեյ Ասատրյանի անհատ ձեռնարկատիրոջ տվյալները բացայակում են կառավարության e-register.am հաշվառման էլեկտրոնային համակարգում Նման անուն-ազգանունով անհատ ձեռնարկատեր պարզապես չկա: Համացանցում որևէ տեղեկություն այդպես էլ չկա այն մասին, որ նախկինում նման անձը զբաղվել է թմրանյութերի ներմուծմամբ: Առավել հավանական է, որ մենք գործ ունենք թմրամիջոցների նոր ներկրողի հետ:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …