Breaking News

ՖՈՏՈՇԱՐՔ. ՀՀԿ պատգամավորի սուտ հայտարարությունը թշվառ իրականության մեջ

Նկարում երևացող տատիկը Հայրապետյան Նելլին է, մոտ ութսուն տարեկան, ստանում է այնքան թոշակ, որքան որոշում է գործող իշխանությունը, և այսօր ապրում է շատ ծանր վիճակում, առողջական խնդիրների հետ մեկտեղ: Անցյալ ձմեռ չի կարողացել տաքացնել տունը, այս տարի տարբեր իրերով և իրեն տված անպետք հագուստներով ու շորերի կապոցներով բարիկադներ է սարքել մահճակալի կողքերը, որպեսզի դիմակայել ցրտերին: Նելլի տատիկը ապրում է մայրաքաղաքում, ՀԱԹ-ում:
Մինչդեռ ԱԺ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր ունեցվածքով է չափում Հայաստանի շարքային քաղաքացու եկամուտը: Օրերս նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում մարդիկ աղքատ չեն, պարզապես պետությունը սխալ ինֆորմացիա ունի նրանց եկամուտների մասին:
Մինչդեռ, Հայասատանում մարդիկ ունեզուրկ են և տիկին Նելլի կագավիճակում են մոտ կես միլիոն թոշակառուներ: Այս լուսանկարները հատուկ Հակոբ Հակոբյանի համար: Եվ եթե սա աղքատություն չէ, ապա թող Հակոբ Հակոբյանը ապրի հենց այս պայմաններում:
Շարքը շարունակելի
[smartslider3 slider=211]

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …