Breaking News

«Հրապարակ». Սեյրան Սարոյանը բուժվելուց հետո 30 կգ նիհարել է. մոսկովյան «բրատվան» ասել է նրան` մինչև վերջնական չբուժվես, Հայաստան չես գնա

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը, ով Չինաստանում բուժվելուց հետո բուժումը շարունակել է Մոսկվայում, ըստ ականատեսների, ահավոր նիհարել է` մոտ 30 կիլոգրամ, ինչի պատճառով էլ իրեն լավ չի զգում ու չի ցանկացել Հայաստանում եղած ժամանակ խորհրդարան գնալ: Այս օրերին նա կրկին Մոսկվա է մեկնել` բուժումը շարունակելու:

Բանն այն է, որ նա լիպոսակցիա՝ ճարպերը հեռացնելու վիրահատություն է տարել ու հիմա կնոջ ուղեկցությամբ Մոսկվայում, ուր բնակարան ունի, ինտենսիվ թերապիա է անցնում։ Մոսկովյան «բրատվան» ասել է նրան` մինչեւ վերջնական չբուժվես, Հայաստան չես գնա»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …