Breaking News

«Հրապարակ». Ապրիլյան ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն ինչու ներկայացուցիչ չունի ԱԺ-ում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Նախագահի հայեցողությամբ լրացուցիչ այդ լիազորությունները կարող են դրվել նախագահի աշխատակազմի որեւէ պաշտոնյայի վրա. այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- ասաց Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը` մեր հարցին ի պատասխան, թե ապրիլյան ընտրություններից հետո նախագահն ինչու ներկայացուցիչ չունի ԱԺ-ում եւ արդյո՞ք առաջիկայում կունենա:

Հիշեցնենք, որ նախագահի ներկայացուցչի «պաշտոնը» հայեցողական է. նա ԱԺ-ից աշխատավարձ չի ստանում, այնուհանդերձ, թե՛ Գառնիկ Իսագուլյանին, թե՛ Վիկտոր Դալլաքյանին ԱԺ-ում հատկացված էր երկու սենյակ, քարտուղարուհի, նրանց ավտոմեքենան «հավասարեցված» էր ԱԺ ղեկավարության «ավտոմեքենաներին» եւ կարող էր անարգել մուտք գործել ԱԺ տարածք, չնայած Գ. Իսագուլյան-Հ. Աբրահամյան «անտագոնիզմը» թույլ չէր տալիս, որ Իսագուլյանն օգտվեր այդ արտոնություններից, ի տարբերություն Վիկտոր Դալլաքյանի:

Դալլաքյանի աղմկոտ հրաժարականից հետո, խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում, երբ այլեւս չկա «ներկայացուցչի անհրաժեշտություն», նախագահի ներկայացուցչի սենյակների դռները փակ են եւ որեւէ նպատակով չեն օգտագործվում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …