Breaking News

Ցեղասպանության ֆոտոշարքը. գեներալ Մլադչինը՝ ցեղասպանություն իրագործելու մեղադրանքով, դատապարտվեց ցմահ ազատազրկման

BBC-Ի տեղեկացմամբ՝ Հաագայի  ռազմական հանցագործությունները հետաքննող դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Բոսնիայի սերբերի բանակի նախկին գեներալ Ռատկո Մլադիչին: Նա մեղադրվեց ցեղասպանություն և մարդկության դեմ գործած այլ հանցագործություններ կատարելու համար:

Մասնավորապես, նա՝ 1990-ականների առաջին կեսերին ղեկավարելով նախկին Հարավսլավիայում բոսնիացի սերբերին, եղել է Բոսնիայի և Հերցեգովինայի հազարավոր խաղաղ բնակիչների սպանության կազմակերպիչը: Ռատկո Մլադիչի հրամանով է 1995 թվականին իրականացվել նաև Սրեբրենիցեի կոտորածը, որտեղ ավելի քան 7 հազար մահմեդական տղամարդիկ և պատանիներ սպանվեցին:

Մինչդեռ, Ռատկո Մլադիչի փաստաբանի կարծիքով՝ դատարանը անարդար որոշում է ընդունել.«Մենք կպայքարենք և կբողոքարկենք՝ ապացուցելու, որ դատավճիռը սխալ է»,- նշել է փաստաբանը:

Մլադիչին մեղադրում են նաև՝  սերբերի ռազմական խմբավորումների օգնությամբ, Սարաևո քաղաքը 3.5 տարի շրջափակման մեջ պահելու համար, որի ընթացքում զոհվեց  ավելի քան 10 հազար մարդ:

Դատարանի կողմից նա մեդարվել է 11 դրվագով, այդ թվցում՝ երկու անգամ ցեղասպանություն գործելու, հինգ անգամ մարդկության դեմ կատարած  հանցագործությունների համար:

Մեղադրող կողմն ապացուցված է համարել, որ նրա հրամանատարությամբ տեղի ունեցած բոլոր հանացագործությունները կատարվել են 1992 թվականի մայիսից մինչև 1995. թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:

ArmLife.am

[smartslider3 slider=215]

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …