Breaking News

Մինչ մամուլը գրում է, թե գեներալ Սեյրան Սարոյանը կնոջ հետ Մոսկվայում բուժվում է, կադրերն այլ բան են հուշում

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Հրապարակ» օրաթերթը Ազգայի ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի մասին լուր է հրապարակել, մասնավորապես, գրելով, որ գեներալը Չինաստանում բուժվելուց հետո բուժումը շարունակել է Մոսկվայում: «Հրապարակ»-ը, հղում անելով իր «լավատեղյակ աղբյուրներին», լուրի մեջ գրել է նաև, որ Ս. Սարոյանը կնոջ ուղեկցությամբ Մոսկվայում է, որտեղ բնակարան ունի, ինտենսիվ թերապիա է անցնում: Նշել էին նաև, որ Մոսկվայի «բռատվան». ասել է գեներալին՝ մինչև վերջնական չբուժվես, Հայաստան չես գնա:

Այսօր՝ կեսօրին, Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի նկարահանման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, երբ այդ պահին վթարի վայրով անցել է «Հրապարակ» օրաթերթի աղբյուրներով՝ կնոջ հետ Մոսկվայում բուժում ստացող Սեյրան Սարոյանը, ով նստած էր Bentley մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …