Breaking News

Ինչը մահից կփրկի «դելտա» շտամով վարակվելիս. ԱՀԿ

Պատվաստումը կարող է օգնել կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվելիս: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:

«Միանգամայն ճիշտ է, որ պատվաստանյութերը կանխում են «դելտա» տեսակից հիվանդության ծանր դեպքերի եւ մահերի թվի աճը»,- ասել է նա առցանց ճեպազրույցի ժամանակ:

Իր հերթին ԱՀԿ-ի համաճարակաբան Մարիա վան Կերկհովեն նշել է, որ նույնիսկ պատվաստման բարձր մակարդակ արձանագրող երկրներում «դելտա»-ն շրջանառվում է ավելի շուտ չպատվաստվածների շրջանում, ինչպես նաեւ այնտեղ, որտեղ չեն պահպանվում նախազգուշական միջոցները: Դրա հետ մեկտեղ Սվամինաթանը հավելել է, որ լրացուցիչ չափաբաժինների անհրաժեշտություն չկա:

Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել Է, որ «դելտա» շտամի տարածումն առաջ է ընկել այն միջոցներից, որոնք ձեռնարկում է համաշխարհային հանրակցությունը:

«Յուրաքանչյուր երկրում հոսպիտալացման եւ մահվան թեժ կետերը գտնվում են այնտեղ, որտեղ դիտվում է պատվաստման եւ հանրային առողջապահության սահմանափակիչ միջոցառումների ցածր մակարդակ»,- ասել է նա:

«Դելտա»-ն՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի շտամը, COVID-19-ի հարուցիչի տեսակներից մեկն է: Այն առաջին անգամ հայտնաբերվել եւ նկարագրվել է Հնդկաստանում: Այդ տեսակը տարբերվում է գաղտնի շրջանի կրճատմամբ եւ մարդու օրգանիզմի վրա մեծ ծանրաբեռնությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը SARS-CoV-2-ի չորս մուտացիաները ներառել է «մտահոգություն առաջացնողների» ցուցակում: Դրանք են՝ «ալֆա»-ն (բրիտանական), «բետա»-ն (հարավաֆրիկյան), «գամմա»-ն (բրազիլական) եւ «դելտա»-ն (հնդկական):

168.am

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …