Breaking News

Ալիկ Բանդուրյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև նորմալ «ատնաշենի ա» եղել, սակայն Մուշոն սպանվեց

2016թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով այսօր դատարանում հարցաքննվեց 3 վկա:

Վկա Արտակ Նազարյանը 3 ամբաստանյալներից ճանաչեց միայն չարբախցի Գեղամիկին՝ նույն ինքը Պետրոս Իսրայելյանին: Պարզվեց՝ նրանք բնակվել են նույն շենքում,-գրում է pastinfon.am-ը։

Դեպքի օրը վկան գնումներ կատարելու նպատակով դուրս է եկել տանից և «Լիա» գեղեցկության սրահից ձայներ է լսել, մտել նկուղային հարկ, որտեղ նկատել է, որ Գևորգ Ավետիսյանը և մի անծանոթ միմյանց քաշքշում են: Վկայի խոսքով՝ դա վայրկյաններ է տվել, հնչել է կրակոց, ինչի հետևանքով ինքը որովայնի շրջանում վնասվածք է ստացել:

Ըստ վկայի, այդ ամենից հետո ինքը մտածել է արագ փախնել այդ վայրից, իսկ որպեսզի առողջական խնդիրներ ունեցող մայրն այդ մասին չտեղեկանա և անհանգստանա՝ ստել է մորն ու կնոջը՝ ասելով, թե գնում է Գորիս, սակայն գնացել է տատի տուն՝ որտեղև ինքնուրույն մարմնից դուրս է բերել գնդակը և մշակել  վերքը:

Ըստ վկայի,  վարսավիրանոցի սրահում գտնվելու ժամանակ նկատել է 5-6 հոգու, սակայն այդ անծանոթի և Գևորգ Ավետիսյանի միջև տեղի ունեցած քաշքշուկին որևէ մեկը չի փորձել միջամտել: Վկան նաև հայտնեց, որ ինքը րոպեներ է այնտեղ գտնվել և վիրավորում ստանալուց հետո անմիջապես դուրս է եկել:

Այսօր դատարան էր ներկայացել նաեւ վկա Դավիթ Զաքարյանը, ով ծանուցված չէր դատարանի կողմից, սակայն վկան փորձում էր ներկաններին համոզել, թե այլ անձից տեղեկացել է, որ եթե չներկայանա դատարան՝ իրեն կձերբակալեն, ինքն էլ որոշել է այսօր գալ:

Վկան ամբաստանյալներից ճանաչում էր Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին: ճանաչել է նաև սպանված Մուշեղ Մուշեղյանին։ Վերջինս, ըստ վկայի, եղել է Ալիկ Բանդուրյանի վարորդը, սակայն նրանք միմյանց հետ չեն շփվել, թեև «նորմալ ատնաշենի ա» եղել:

«Ալիկը տեղեկացել է, որ Մուշոն դեղ է անում, ասել է իր տուն էլ չգնա, պատվիս հետ ես խաղում»: Միևնույն ժամանակ վկան նշեց, որ թեև Ալիկը և Մուշեղը չեն շփվել, սակայն Մուշեղը առողջական խնդիրներ է ունեցել և իր միջոցով գումար է խնդրել Ալիկից, վերջինս էլ անվերադարձ 300 000 դրամ է տվել, որպեսզի գնա և բուժվի:

Նշենք, որ մեղադրանքի կողմը նկատեց, որ վկան Բանդուրյանի կողմից Մուշեղ Մուշեղյանին բուժման նպատակով անվերադարձ գումար տալու մասին նախաքննական մարմին ոչինչ չի հայտնել: Դատախազի հարցին, թե որևէ մեկը նրան ուղղորդե՞լ է դատարանում հայտնել այդ մասին՝ վկան ասաց, որ նախաքննության ընթացքում հարցեր չեն տվել, ուստի ինքն էլ չի ասել: Դատախազն էլ հակադարձեց՝ այժմ էլ որևէ մեկը այդ մասին չի հարցրել։

Վկան նաև հայտնեց, որ դեպքերի մասին տեղեկացել է համացանցից, քանի որ այդ ժամանակ Հայաստանում չի եղել եւ  վերադարձել  Հայաստան, իսկ երբ Ալիկ Բանդուրյանին ձերբակալել են՝ ինքը Ալիկի հետ է եղել:

Այսօր դատարանում հարցաքննվեց նաև սպանված Գևորգ Ավետիսյանի մայրը:

Վկա Մերի Ավետիսյանը զարմացած էր, որ իրեն տուժողի իրավահաջորդ են ճանաչել եւ դատարան հրավիրել որպես վկա և  ընդհանարապես ինչու են դատարան հրավիրել:

Ըստ վկայի դեպքի մասին տեղեկացել է հարևաններից. որդին այդ օրը տանից դուրս է եկել ու բակ գնացել, որոշ ժամանակ անց մայրը զանգահարել է , սակայն հեռախոսազանգերին չի պատասխանել։ Ավելի ուշ հարևաններից տեղեկացել է, որ  որդին մահացել է «իմ երեխեն անմեղ ա, նրա արյունն է թափվել»:

Նշենք նաև, որ դատարանը գործով 3 վկայից գրություն էր ստացել, որտեղ մասնավորապես հայտնվում էր, որ առողջական խնդիրների պատճառով նրանք չեն կարող ներկայանալ դատարան, գործով վկաներից մեկի ծանուցագիրը հետ էր վերադարձվել՝ բացակա նշումով, իսկ վկա Դավիթ Հախանումյանը պատշաճ ծանուցվել, սակայն դատարան չէր ներկայացել:

Դատարանը որոշում կայացրեց, Հախանումյանի և մյուս վկային ում ծանուցագիրը ետ էր վերադարձվել բերման որոշում կայացնել, իսկ առողջական խնդիրներ ունեցող մյուս վկաներին կանդրադառնա հաջորդ նիստերում:

Հաջորդ՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք դատական նիստում վկաների հարցաքննությունը կշարունակվի:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …