Breaking News

ՀՀԿ խմբակցության պատգամավորի ունեցվածքը օրեցօր աճում է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի դրամական միջոցները տարեցտարի աճում են:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ըստ պաշտոնական հայտարարագրի՝ պատգամավորն ունի երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, մեկ հողամաս, Mercedes-Benz E250 D մակնիշի մեկ ավտոմեքենա: Պատգամավորը մեկ ընկերությունում ունի 296 հազար 800 դրամի բաժնետոմս, իսկ մեկում էլ` 540 մլն դրամի բաժնեմաս: Նրա փոխառությունները տարեվերջին կազմել են մոտ 8 մլրդ դրամ, 144 հազար եվրո, 7 մլն 871 հազար դոլար:
Բացի այս՝ պատգամավորը հայտարարագրել է, որ ունի 20 մլն դրամի եւ 7 մլն 199 հազար դոլարի չափով դրամական միջոց: Որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական գերազանցում է 520 հազար դրամը: Բացի այս՝ նա մեկ ընկերությունից ստացել է 4 մլն դրամի չափով շահաբաժին: Պատգամավորը մոտ 6 մլն դոլարի չափով «նվեր» է ստացել: Տրված փոխառության դիմաց ստացել է 445 մլն դրամ եւ 7 հազար դոլար:
Ի դեպ, Արսենյանի տիկինը` Գայանե Մկրտչյանը, եւս խեղճ չէ դրամական միջոցներից, որոնք կազմել են 400 մլն դրամ: Նա մեկ ընկերությունից ստացել է 94.6 մլն դրամի շահաբաժին: Կրտսեր Արսենյանի` Վահագնի փոխառությունները անցած տարեվերջին կազմել են մոտ 154.5 մլն դրամ, 114 հազար եվրո: Փոխառություններից նա ստացել է ավելի քան 58 մլն դրամ, 35 հազար եվրո, 279 հազար եւ 150 հազար դոլար:
Այս պատկերը, թերեւս, պատահական չէ. Հայաստանում սոցիալական բեւեռացումը գնալով ավելի է խորանում, երբ հարուստները տարեցտարի ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելի աղքատանում:
Նշենք նաեւ, որ Աշոտ Արսենյանն իր 24-ամյա որդուն փորձում է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում դարձնել Ջերմուկի քաղաքապետ՝ վերջնականապես իրենով անելով այդ քաղաքը: Ի դեպ, դատելով նրանց ունեցվածքից՝ այդ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու խնդիր Արսենյանները հաստատ չեն ունենա, եւ փողը կհոսի գետի նման»:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …