Breaking News

Կառավարության որոշմամբ 2 ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն այսօրվա նիստին չզեկուցվող հարցերի շրջանակներում էր Արտակ Լևոնի Ալեկսանյանին (ծնված՝ 1991 թվականի մարտի 10-ին) և Սևակ Սուրիկի Ագրամանյանին (ծնված՝ 1991 թվականի օգոստոսի 4-ին) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստների մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի № 1372-Ա որոշմամբ Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը:

Արտակ Լևոնի Ալեկսանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի մարտի 10-ին, իսկ Սևակ Սուրիկի Ագրամանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի օգոստոսի 4-ին և հնարավոր չէ նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը, հետևաբար` անհրաժեշտություն է առաջացել Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …