Breaking News

Ժոզե Մոուրինյուն` վերջին պարտության մասին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բազել»-ից կրած պարտությունը:

«Առաջին խաղակեսը կատարյալ էր, բայց առանց գոլերի էր: Դա երկրորդ խաղակեսում կրկնելը բարդ էր: Գիտեինք, որ մրցակիցն այլ կերպ է արձագանքելու:

Պարտվեցինք, քանի որ առաջին խաղակեսում հաշիվը պետք է լիներ 5:0՝ հօգուտ մեզ, բայց մենք չկարողացանք գոլ խփել, չինայած որ դոմինանտ էինք: Հանդիպման շատ դրվագներում թվում էր՝  այս խաղում հաղթելն անհնար է:

Երկրորդ խաղակեսում  բոլորը հանգիստ էին, հաշիվը 0:0 կմնար, բայց նրանք գոլ խփեցին:

Չեմ կարող բողոքել և մեղադրել ֆուտբոլիստներին: Կարծում եմ՝ եթե այսպես խաղայինք 10 խաղում, ապա 9-ում վստահ հաղթանակ կտոնեինք, բայց այս հանդիպումը հենց այն մեկն էր»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի կայքը:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …