Breaking News

Հայտնի է՝ ինչպես է կորոնավիրուսն անդրադառնում մարդու մտավոր կարողությունների վրա

Բրիտանացի գիտնականները պարզել են՝ ինչ ազդեցություն կարող է ունենալ կորոնավիրուսային վարակը մարդու մտավոր կարողությունների վրա: Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են ինչպես կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց, այնպես էլ այս հիվանդությանը երբևէ չբախված մարդկանց: Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացվել են հեղինակավոր The Lancet պարբերականում:

Գիտափորձը ցույց է տվել, որ անկախ հիվանդության տևողությունից կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ ավելի վատ էին լուծում իրենց տրված թեստերը: Խնդիրները, մասնավորապես, կապված էին պլանավորման, փաստարկման ու բառերի ընտրության հետ: Բացի այդ, խնդիրներ էին նկատվում նաև ուշադրության կենտրոնացման հետ կապված:

Բացի այդ, գիտնականները նկատել են կապ նաև հիվանդության ընթացքի հետ կապված: Պարզվել է, որ թոքերի արհեստական օդափոխման կարիք ունեցած հիվանդներն առավել վատ էին լուծում թեստերը, քան համեմատաբար թեթև ընթացքով հիվանդացածները:

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …