Breaking News

«Տատի, ես զզվում եմ, յախք, տար ինձ լվացացրու, լողացրու». սեքսուալ բնույթի բռնի գործողությունների գործով դատապարտվեց ազատազրկման

Անչափահասի  նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով 19-ամյա տղան դատապարտվեց 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տղան մեղավոր է ճանաչվել 139-րդ հոդվածի 3-րդ հոդվածի 2-րդ կետով (14 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) և դատապարտվել է 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նշենք, որ դեպքի ժամանակ երեխան հաճախելիս է եղել մանկապարտեզ, գրում է pastinfo.am-ը։

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և ըստ դատական ակտի՝ նախատեսված հանցագործություն կատարելու մեջ նա մեղավոր է ճանաչվել՝ առանց պատիժ նշանակելու:

Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ 19-ամյա երիտասարդը, օգտվելով մանկահասակ տղա երեխայի անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, քարշ տալով տարել է մոտակա այգի, որտեղ իջեցնելով փոքրիկի տաբատը, համբուրել է նրա սեռական օրգանը։

Այդ ամենից հետո նա սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, ինչից հետո գետնից ծխախոտ է վերցրել, վառել է և փոխանցել մանկահասակ երեխային, որ ծխի, սակայն վերջինս հրաժարվել է, որից հետո, որպեսզի երեխան այդ մասին որևէ մեկին չպատմի, նրան պաղպաղակ է տվել, ապա նաև սպառնացել է, որ եթե նա որևէ մեկին կատարվածի մասին պատմի, կսպանի նրան։

Դատական ակտից տեղեկանում ենք նաև, որ փոքրիկ տղան մանկապարտեզից վերադարձել է տուն, ապա գնացել է բակ խաղալու, որից հետո տուն է վերադարձել պաղպաղակով, իսկ երբ հարցրել են որտեղից, ասել է, որ «Ծյամիկն» է գնել: Ըստ տղայի տատիկի ցուցմունքի՝ թոռնիկը եղել է վախեցած և շփոթված, ապա տատի հարցերին պատասխանել է՝ «տատի, ես զզվում եմ, յախք, տար ինձ լվացացրու, լողացրու», ապա փոքրիկը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 137-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքները չընդունելու վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը նրա կողմից քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ է հետապնդում, ինչպես նաև՝ դեպքի հանգամանքները խեղաթյուրելու նպատակ:

Դատարանը նաև փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով կատարված հանցանքն ավարտվել է 2015 թվականի հուլիսի 9-ին, որից հետո, համաձայն ՀՀ ոստիկանության ԻԿ ձև 8 տեղեկանքի, ամբաստանյալ տղայի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ չեն կատարվել, որպիսի պայմաններում դատարանը գտնել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է 2017 թվականի հուլիսի 9-ին:

 

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …