Breaking News

Օդի ջերմաստիճանը որոշ մարզերում գիշերը կհասնի մինչև -18-ի, իսկ երևանում -8-ի

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …