Breaking News

Վրաերթեր Երեւանում, Գյումրիում ու Կապանում. տուժածներից մեկը 11-ամյա տղա է

Նոյեմբերի 24-ին, ժամը 1.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գ.Մահարու փողոցի թիվ 73 տան մոտ վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Ռենո-Դաստե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի թիվ 41 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 23-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Կապանի Բաղաբերդ թաղամասում անհայտ անձը դեռեւս չպարզված տրանսպորտային միջոցով վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է «Մերսեդես-Բենց»-ի 53-ամյա վարորդը, որը նույն օրը, ժամը 23.40-ին, ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …