Breaking News

Թող հաղթանակիդ բերկրանքը բազմապատկվի. Քո մարտական ընկեր Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքում գրառում է թողել.
Շնորհավորում եմ հաղթանակդ, սիրելի’ Սարգիս
Մեր նորօրյա պատմության մեջ դու հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի, կամքի, արիության, տոկունության վառ օրինակ ես:
Թող քո բարոյական, մարտական և մարզական հաղթանակները ոգեշնչեն, դաստիարակեն սերունդներ:
Թող հաղթանակիդ բերկրանքը բազմապատկվի քո հրաշալի ծնողների, զավակների, կնոջ սիրով և ժողովրդի անկեղծ հիացմունքով, մեծարանքով ու երախտագիտությամբ քո հանդեպ:
Խորին հարգանքով՝
քո հրամանատար և մարտական ընկեր
Սեյրան Օհանյան

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …