Breaking News

«Հրապարակ». Ծառուկյանն ասել է` կառավարությանը շատ մի կպեք, բայց «գազի հանձնաժողովի» հարցում մինչև վերջ գնալու ենք

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ծառուկյանն իր թիմակիցներին ասել է` կառավարությանը շատ մի կպեք, բայց «գազի հանձնաժողովի» հարցում մինչեւ վերջ գնալու ենք: Սակայն ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում հակասություններ կան:

Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի՝ 26 պատգամավորի պահանջով. ԲՀԿ-ն բավարարում է այդ «պահանջին» եւ կարող է միայնակ ստեղծել հանձնաժողով, ուսումնասիրել թե՛ գազի, թե՛ ներտնային ծառայության խնդիրները:

Սակայն ԱԺ իրավաբանները գտնում են, որ Սահմանադրության անցումային դրույթներում (209 հոդված, կետ 6) ամրագրված քննիչ հանձնաժողովի դրույթներն ուժի մեջ են մտնում «նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»: Այսինքն` եկող ապրիլից: ԲՀԿ-ն համաձայն չէ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …