Breaking News

Դատավոր Արայիկ Մելքումյանը նկատողության է արժանացել և զրկվել աշխատավարձի որոշ չափից

Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին նկատողություն է հայտարարվել, բացի այդ, 6 ամիս նրա աշխատավարձի 25 տոկոս կզրկվի:

Ինչպես տեղեկանում ենք Դատական համակարգից՝ երեկ Արդարադատության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացքում, քննարկել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը:

ՀՀ արդարադատության խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը և, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …