Պատմաբան Շտեֆան Դիտրիխը, Ադոլֆ Հիտլերի անձնական խոհարարի Կոնստանցիա Մանցիարլիի օրագիրն ուսումնասիրելուց հետո բացահայտել է, որ նացիստական Գերմանիայի առաջնորդը իր վերջին ընթրիքին ձվածեղ և կարտոֆիլի պյուրե է կերել:
Իր կյանքի վերջին օրը՝ 1945 թվականի ապրիլի 30-ին, Հիտլերը կարգադրել է բունկեր հրավիրել խոհարարուհուն և նրան պատվիրել իր մոտ բերել այդ ուտեստները: Ըստ պատմաբանի՝ Կոնստանցիա Մանցիարլին առաջիններից է եղել, որ իմացել է Հիտլերն ինքնասպանության մասին:
Մանցիարլիի գրառումներից պարզվել է նաև, որ Հիտլերը նաև քաղցրավենիքներ է սիրել, իսկ խոհարարը նրա համար պատրաստել է տարբեր տեսակի կարկանդակներ ու տորթեր:
Հիտլերի սպասարկող անձնակազմի տեղեկություններով, ապրիլի 30-ին Հիտլերը, ընթրիքից հետո հրաժեշտ է տալիս իր մերձավորներին և համակիրներին ու կնոջ` Եվա Բրաունի հետ առանձնանում սենյակներից մեկում:
Մի քանի վայրկյան անց, սենյակից լսվում են կրակոցներ:
Հիտլերի ինքնասպանությունից հետո Կոնստանցիա Մանցիարլիի ճակատագիրը մինչև վերջ չի հաջողվել պարզել: Ըստ վարկածներից մեկի՝ նրան սպանել է սովետական բանակի զինվորներից մեկը: