Breaking News

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին դնում է հարվածի տակ

Սերժ Սարգսյանը Բրյուսելում՝ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը ստորագրելուց հետո, պատասխանելով իր հետագա պաշտոնավարման մասին հարցին, հայտարարել է, թե չի պատկերացնում որտեղ է լինելու 2018-ի ապրիլից հետո. «Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ»։ Այն, ինչ չի պատկերացնում Սերժ Սարգսյանը` ՀՀԿ-ն կարծես պատկերացնում է ու ամեն հարմար առիթի որոշ ՀՀԿ-ականներ ասում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Այստեղ կա ճշմարտություն` Սերժ Սարգսյանը ոմանց այնքան դեր է տվել այս երկրում, որ որևէ մեկն իրապես դա չէր կարողանա անել, Սերժ Սսարգսյանի օրոք բանակը թալանվեց ու որևէ լուրջ դերակատար պատասխանատվության չենթարկվեց, Հայաստանի փողերը օֆշորացվեցին ու որևէ մեկը չպատժվեց, երկրի տնտեսությունը ավերվեց ու որևէ մեկը պատասխան չտվեց, արտաքին պարտքն ավելացավ ու որևէ մեկը հաշիվ չտվեց`ուր են ծախսվել այդ փողերը, և այսպես շարունակ…
2018-ի ապրիլը կարևոր է` ով է պատասխան տալու հաջորդ տարիների համար, եթե իհարկե պիտի տա: Ով կստանձնի այն լուրջ դերակատարությունը, որ կարողանա զբաղվել բոլոր փոշիացած գումարների ետ վերադարձով, պատասխանատվության ենթարկելով, ու երկիրը՝ երկիր դարձնելով: Ահա գլխավոր խնդիրը, որ առայժմ ոչ ոք չի համարձակվում հայտարարել՝ թե ուր կլինի ապրիլից հետո: Իսկ ՀՀԿ-ն համառորեն ուզում է Սերժ Սարգսյանին հարվածի տակ դնել:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …