Breaking News

«Երգչախումբ» սերիալի աստղը կալանավորվել է ամուսնու հետ ծեծկռտուքի պատճառով

Հոլիվուդում հերթական սկանդալն է հասունացել։ «Երգչախումբ» սերիալի 30-ամյա աստղ Նայա Ռիվերան կալանավորվել է ամուսնու հետ ծեծկռտուքի պատճառով, հայտնում է People-ը։
Դերասանուհին ծեծել է 34-ամյա ամուսնուն՝ Ռայան Դորսիին, որից հետո ոստիկանություն կանչել։
Ռիվերան ու Դորսին դեռեւս մեկ տարի առաջ ամուսնալուծության փաստաթղթեր էին ներկայացրել, սակայն մինչեւ հիմա համաձայնության չեն եկել իրենց 2 ամսական որդու՝ Ջոյսիի խնամակալության հարցում։
Հիմա պարզ է, որ Նայան եւ Ռայանը վերջնականապես փչացրել են հարաբերությունները։
Կանովայի շրջանի շերիֆի խոսքով՝ աստղին կալանավորել են անցյալ շաբաթ օրը։
Դիմումի մեջ ասված է, որ Ռիվերայի ամուսինը՝ Ռայան Դորսին, բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ կինը ծեծել է իրեն եւ վնասել ստորին շուրթը։ Եվ այդ ամենը տեղի է ունեցել երեխայի հետ զբոսանքի ժամանակ։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …