Breaking News

ՖՈՏՈՇԱՐՔ. Ավտովթար Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:02-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 14-րդ կմ-ին բախվել են Mercedes E 320 մակնիշի 41 NX 001 (վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Կ.) և Nissan Qashqai մակնիշի 19 OO 048 (վարորդ` 1960 թ. ծնված Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Փրկարարները Mercedes E 320 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1989 թ. ծնված Գ. Կ.-ի և վարորդի դիերը, իսկ Nissan Qashqai մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Կ. Մ.-ը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սևանի ԲԿ, վարորդը՝ Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

[smartslider3 slider=223]

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …