Breaking News

«Գնդակահարու՞մ եք». Սամվել Բաբայանը հրաժարվեց վերջին խոսքից

«Իգլայի» աղմկոտ գործով դատավարությունը մոտեցավ ավարտին և վաղը կհրապարակվի ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ Սանասար Գաբրիելյանի եւ մյուսների դատավճիռը:
Սամվել Բաբայանն այսօր եւս առողջական խնդիրներ ուներ, նրա ձայնը հազիվ էր լսելի դահլիճում ներկա գտնվողների համար: Մինչ ճառը սկսելը նա տեղեկացրեց, որ ձայն չունի, ի վիճակի չէ խոսել, սակայն կփորձի անդրադառնալ մեղադրող դատախազ Արամ Արամյանի հնչեցրած մեղադրանքներին՝ այն որակելով որպես ենթադրություններ:
Իր ճառում Բաբայանն ասաց, որ ի սկզբանե չի ցանկացել քաղաքականացնել «Էս դատարանը», սակայն դա փորձեց անել մեղադրող դատախազը:
Անդրադառնալով փողերի լվացման մեջ իրեն մեղադրելուն, Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը կրիմինալ քայլ չի արել, պարտք է եղել, որը վերադարձվել է։
«Ես կրիմինալ որեւէ քայլ չեմ արել, պարտք են եղել, ուղարկել են.առաջին րոպեից որեւէ բան չեմ թաքցրել։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ փողի հարցով ձերբակալություն եղել է 2016-ի սեպտեմբերին, ութ ամիս անց՝ 2017-ի ապրիլինի ինձ նոր հարցաքննել են ու ես այդ ընթացքում Հայաստանից չեմ փախել։ Երբ հասկացել են, որ հրթիռով իրենց դիրքերը թույլ են, էս մեկը բերել են պոչիս կապել, Բաբայանին ներկայացրել են կրիմինալ։ Ես շատ լավ գիտեմ պատվերը որտեղից ա, գիտեմ ոտերը որտեղից ա, ականջները որտեղից: Կարելի ա օրենքը թեթեւ շրջանցել, սակայն տրորել, թքել օրենքի, պետության վրա պետք չի, եթե ուզում եք պետություն ունենալ: Թե չէ Բաբայանը մի տարի ավելի կնստի, մի տարի պակաս դուք հարց չեք լուծի»,- ասաց Բաբայանը։
Ճառը եզրափակելիս Սամվել Բաբայանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Բաբայանը, սակայն վերջին խոսքի իր իրավունքից չօգտվեց, ավելին, երբ դատավորը ասաց, որ վերջին խոսքի իրավունք ունեք, Սամվել Բաբայանը կատակեց. «Վերջին խոսքն ա, գնդակահարում եք»:

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …