Չինաստանի Շենչժենի ինժեներական քոլեջի 19-ամյա ուսանողուհին հինգերորդ հարկի պատուհանից դուրս է նետել իր նորածին երեխային: Ծածկոցը՝ մահացած փոքրիկի հետ, հայտնաբերել է հանրակացարանի պահնորդը, հաղորդում է Daily Mail-ը:
Հանրակացարանի պահնորդը անմիջապես ոստիկանություն ու շտապօգնություն է կանչել ծննդկանի համար, ում անունը չի հրապարակվում:
Դասախոսները լրագրողներին պատմել են, որ ուսանողուհին ոչ մի անգամ դասերը բաց չի թողել, բժշկական օգնության չի դիմել ու լավ համարում է ունեցել: Աղջկա հղիության մասին ոչ ոք չէր կռահում, աղջիկը գեր էր և դիտավորյալ թաքցնում էր փորը:
Այժմ 19-ամյա ուսանողուհին հիվանդանոցում է: Ոստիկանությունը պետք է պարզի, արդյոք նրա երեխան մեռելածին է եղել, թե նա մահացել է պատուհանից դուրս գցելու հետևանքով: Եթե նորածնի բռնի մահը հաստատվի, աղջկան դիտավորյալ սպանության մեղադրանք կառաջադրվի: