Breaking News

Բեկորային վնասվածք ստացած քաղաքացու վիճակը ծանր է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Միաժամանակ Էրեբունու ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել՝ նույն հասցեից բեկորային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, որի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի վայր է մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հայտնաբերվել են հակատանկային արկի բեկորներ (4-5 հատ):

Ժամը 16:30-ին ինժեներասակրավորական խումբը հակատանկային արկի բեկորները հանձնել է ոստիկանության աշխատակիցներին:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …