Breaking News

Իրավաբանները հարց են բարձրացրել՝ պե՞տք է արդյոք ռոբոտը մարդու հետ սեռական հարաբերության համաձայնություն տա

Մինչ հասարակությունը կշռադատում է սեքսի համար ռոբոտներից մարդկանց օգուտներն ու վնասները եւ դատողություններ է անում, թե ինչպես վարվել արհեստական բանականության հետ, արդեն հայտնվում են սեքս-մեքենաներ, որոնք ամեն տարի դառնում են ավելի բարդ եւ ավելի մարդկակերպ: Սա նշանակում է, որ շուտով մեզ անհրաժեշտ կլինի ներդնել իրավական նորմեր եւ օրենքներ՝ նրանց գործունեությունը կարգավորելու համար, կարծում են Ավստրալիայից երկու իրավաբաններ, գրում է HighTech+-ը:

«Օրենսդիրները պետք է ինչ-որ կերպ հավասարակշռեն անհատի եւ հասարակության հակասական եւ բարդ շահերը, որոնք նոր բարոյական, վարչական եւ իրավական բարդություններ են ստեղծում տեխնոլոգիայի առաջընթացի պատճառով»,- ասել է LK իրավաբանական ընկերության գործընկեր Մադի Մաքքարթին: Ֆլինդերսի համալսարանի պրոֆեսոր Տանյա Լեյմանի հետ համատեղ նա հոդված է հրապարակել իրավական տեղեկագրում, պատմում է Science Alert-ը:

Ոմանք կարծում են, որ սեքս-բոտերը օգուտ կբերեն հասարակությանը՝ կօգնեն նրանց, ովքեր տարիքի, հանգամանքների, որոշակի հիվանդությունների պատճառով չեն կարողանում սեռական հաճույք ստանալ նորմալ սեքսից: Հնարավոր է՝ դրանց ի հայտ գալը կնվազեցնի սեռական բնույթի հանցագործությունների թիվը, այդ թվում` մարդկանց թրաֆիքինգը: Բժշկական տեսանկյունից՝ բժիշկները ենթադրում են, որ նման սարքերը կարող են օգտակար լինել առաջին հերթին սոցիոֆոբ մարդկանց համար, նրանց համար, ովքեր զրկված են զուգընկերոջից, բայց մեկանգամյա հարաբերություններ չեն ուզում, եւ նրանց համար, ովքեր վաղաժամ սերմնաժայթքման հետ կապված խնդիրներ ունեն:

Մյուս կողմից, ինչպես պոռնոգրաֆիայի դեպքում, մարդկանց նման ռոբոտները կարող են նպաստել մարդու օբյեկտիվացմանը եւ խրախուսել առանց զգացմունքների սեքսը, ինչը, ընդհակառակը, կհանգեցնի բռնության աճի: Սակայն, խելամիտ՞ է արդյոք զուգահեռներ անցկացնել անձի նկատմամբ բռնության եւ մեքենայի նկատմամբ բռնության միջեւ, եթե վերջինս զգացմունքներ չունի եւ չի կարող ցանկանալ կամ չցանկանալ սեքս:

Ամբողջ աշխարհում սեքս-տիկնիկների վերաբերյալ նման բանավեճեր են ընթանում: Որոշ երկրներ արդեն ընդունել են սեքս-ռոբոտների արտադրությունն ու օգտագործումը կարգավորող օրենքներ (օրինակ՝ Ավստրալիայում արգելված են երեխաների նման սեքս-տիկնիկները), սակայն օգտագործողների վրա դրանց ազդեցության վերաբերյալ հետազոտությունները ակնհայտորեն բավարար չեն, իսկ տեխնոլոգիան անդադար զարգանում է: Գիտնականներն ու իրավաբանները պետք է շտապեն հասնել կոնսենսուսի:

Սեքս-բոտերը մարտահրավեր են նետում մարդու ու մեքենայի փոխազդեցության գոյություն ունեցող հասկացություններին, ավելին՝ դրանք առնչվում են մարդկային կյանքի ամենաինտիմ ոլորտին: Իրավաբանները ստիպված կլինեն հաշվի առնել տարբեր խմբերի շահերը, էթիկական նկատառումներն ու իրավական նորմերը, ինչպես նաեւ հաշվի առնել այս տեխնոլոգիայի իրական ներուժը եւ սեռական բռնության աճի վտանգը:

news.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …