Breaking News

Ճապոնիայի ափերին կմախքներով լի նավ է մոտեցել

Ճապոնիայի հյուսիսում գտնվող Ակիտա պրեֆեկտուրայի ափերի մոտ փայտե նավակի մեջ 8 մարդու դի է հայտնաբերվել: Ենթադրաբար բոլոր մահացածները Հյուսիսային Կորեայի քաղաքացիներ են: Գրում է Vesti.ru-ն: Սարսափելի գտածոն հայտնաբերվել է նոյեմբերի 26-ի առավոտյան: Japan Today պարբերականի փոխանցմամբ` նավակը դեռևս երկու օր առաջ են նկատել, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով դրան չեն մոտեցել: Ճապոնիայի ափային պահակախմբի ներկայացուցչի խոսքով` որոշ դիեր հասցրել են արդեն կմախքների վերածվել: Ավելի վաղ հաղոդվել էր, որ Ակիտա պրեֆեկտուրայի ափերի մոտ հյուսիսկորեական ձկնորսական նավակ է հայտնվել, որի շարժիչը վնասված է եղել: Նավակում գտնվող անձինք ցանկություն են հայտնել Հյուսիսային Կորեա վերադառնալ:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …