Breaking News

«Ժողովուրդ». Արամ Հարությունյանի ընտանիքը ՀՀ պետական բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ՀՀ պետական բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու: Եւ սա այն պատճառով, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի ընտանիքին պատկանող Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող տարածքում վարձակալական հիմունքներով տեղակայված են ՀՀ ֆինանսների ու միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունների մի քանի վարչություններ, նաեւ ԱՎԾ Երեւանի գործակալության գրասենյակը:

Կառավարության որոշմամբ՝ նախատեսված է մինչեւ 2018թ. տարեվերջ երկարաձգել վարձակալության պայմանագիրը, եւ դրա դիմաց տարածքի սեփականատերերին փոխանցել ընդհանուրը 148 միլիոն 20 հազար դրամ կամ ավելի քան 305 հազար դոլար: Ահա հարստանալու բանաձեւը. սկզբում նախարար ես լինում, պետական տարածքը սեփականացնում ես, հետո տալիս այն պետությանը՝ վարձով»:

Մանրամասը ` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …