Breaking News

«Ժողովուրդ». Հայաստանում սկիզբ առած գնաճը «նոր հորիզոններ է նվաճում». հերթը հասավ սառեցված մսին եւ ձկնամթերքին

«Ժողովուրդ» թերթը գրում է. « Հայաստանում վերջին ամսիներին սկիզբ առած գնաճը «նոր հորիզոններ է նվաճում». մինչ հասարակությունը քննարկում է կարագի, ձվի, բենզինի շուկայում թանկացումները, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հսկայական գնաճ է արձանագրել սառեցված մսի եւ ձկնամթերքի շուկայում:

Խոզի սառեցված միսը հունվար-հոկտեմբեր ամիսներին թանկացել է 41.6 տոկոսով, ընդ որում, միայն հոկտեմբերին գնաճը կազմել է 3.4 տոկոս: Ոչ միայն թարմ, այլեւ սառեցված ձկնամթերքն էլ այս ընթացքում թանկացել է 27.8 տոկոսով, ծովամթերքը՝ 24.7 տոկոսով:

Նկատենք, որ այս թանկացումները հիմնականում հետեւանք են ԵՏՄ մաքսային դրույքաչափերի, քանի որ մի շարք ապրանքատեսակների դեպքում ՀՀ-ի համար սահմանված արտոնությունների ժամկետը սպառվել է, եւ արդեն սկսել են կիրառվել ԵՏՄ-ում ընդունված ընդհանուր դրույքաչափերը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …