Breaking News

Ինչպես ֆեյսբուքյան էջը դարձնել հուսալի՝ ադրբեջանցի հակերներից. խորհուրդ մասնագետից

Ինչ է պետք անել, որ ադրբեջանցի հակերները չկարողանան կոտրել հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջերը: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի քանի խորհուրդ է առաջարկում.

Ա․ Լինել ուշադիր, ամեն մի զիբիլ չբացել, գաղտնաբառը գրելուց՝ հասցեն ստուգել, հաստատվել, որ հենց ֆեյսում եք գտնվում:
Բ․ Միացնել երկփուլային մուտքը։ Էդ դեպքում ձեզ չեն «լոմի» նույնիսկ, եթե գաղտնաբառը իմանան, քանի որ լրացուցիչ կոդ է պահանջվում։ Մտեք այստեղ՝ https://www.facebook.com/settings?tab=security։ Ընտրեք սա ու միացրեք․ Use two-factor authentication։

Հիմա ամեն նոր սարքի վրա մտնելուց կոդ պետք է մտցնեք։ Գերադասելի է ոչ թե SMS-ով անել, այ հենց ֆեյսի «ապպլիքեյշնով»։ Չմոռանաք — Recovery Codes — արտագրել ու մի լավ տեղ պահել։ Սա էն դեպքերի համար է, եթե հեռախոսը «վարի տաք» ու մի անգամ առանց դրա մտնել պետք գա։

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …