Breaking News

Սպասքի գաղտնի լեզուն

Սպասքի ճիշտ տեղադրությունը, երբ ըմպում ենք, ընդմիջում ենք կատարում, կամ սննդի ընդունումը վերջացրած ենք լինում, տանտիրուհուն կարող է տեղեկացնել, օրինակ, որ նա կարող է սպասքը սեղանից հավաքել: Կարող եք նաև օգտագործել դանակն ու պատառաքաղը` ճաշատեսակը գովելու կամ քննադատելու համար: Կափարիչն ափսեի վրա պետք է այնպես տեղադրված լինի, որպեսզի այն չսողա ցած: Նաև՝ սպասքը չպետք է թողնել կերակուրի վրա: Չօգտագործաց սպասքը չպետք է տեղադրված լինի սեղանի շորի կամ անձեռոցիկի վրա: Այսպիսով, ինչպիսի՞ տեղեկություն կարելի է հաղորդել սպասքի միջոցով:

“Ընդմիջում”, երբ սպասքն ափսեյում խաչաձև է տեղադրված, դանակի սուր կողմը ներս է նայում, իսկ պատառաքաղի ատամիկները՝ վերև կամ ներքև: “Ավարտված”, երբ դանակն ու պատառաքաղը ափսեյում իրար կողք են տեղադրված և դրանց բռնակները ներքև են նայում: Ոչ մի դեպքում բռնակները չպետք է կախված մնան ափսեյի եզրից, կամ հենած լինեն սեղանի վրա:

“Ամեն ինչ հիանալի էր”, որբ դանակն ու պատառաքաղը տեղադրված են միմյանց զուգահեռ, և բռնակները նայում են դեպի աջ: “Ճաշատեսակն այդքան էլ լավը չէր”, երբ դանակն ու պատառաքաղը խաչված են և դանակը տեղադրված է պատառաքաղի ատամիկների արանքում: “Պատրաստ ավելին”, երբ դանակն ու պատառաքաղը խաչված են, պատառաքաղը նայում է դեպի վեր, իսկ դանակը՝ դեպի աջ:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …