Breaking News

Խորթ հայրը սպանել ու այրել է 5-ամյա փոքրիկին այն բանի համար, որ նա արթնացրել է իրեն ու ուտելիք խնդրել

Միչիգանի 25-ամյա բնակիչը խոստովանել է, որ սպանել է իր խորթ դստերը այն պատճառով, որ նա արթնացրել է իրեն ու ուտելիք խնդրել: Դրանից հետո Թոմաս Մաքքլելլանին մեղավոր են ճանաչել Լունա անունով հինգամյա աղջկա սպանության մեջ, ում մարմինը նա հետո այրել է: Նրան այժմ ցմահ բանտարկություն է սպառնում, հաղորդում է People-ը:

Աղջիկը քաղցած է եղել ու խորթ հորը խնդրել է կերակրել իրեն: Ըստ մարդասպանի, ինքը փորձել է իրենից հետ հրել փոքրիկին, սակայն նա շարունակել է պնդել: Դրանից հետո տղամարդը կատաղել է և նրան առնվազն հինգ անգամ հարվածել ՝ «դեռ ընթրիքի ժամանակը չէ» բառերով: Այդ ժամանակ Լունայի մայրը գտնվել է աշխատավայրում:

Թոմասը դատարանում պատմել է, որ նստել է դիմադրող աղջկա վրա, հանել գրպանի դանակը և սկսել հարվածներ հասցնել կրծքավանդակին: Նրան հարցրել են զոհվածի արձագանքի մասին, ինչի վերաբերյալ տղամարդը պատասխանել է՝ նա լալիս էր ու հազում, ոչ շատ երկար: Հետո Թոմասը երեխայի մարմինը ծածկել է ծածկոցներով, օղի լցրել ու այրել: Աղջկա մարմինը գտել են հրշեջները, ովքեր ժամանել են կանչով:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …