Breaking News

«Հժ». Կիևում առևանգված երիտասարդը ՀՀ մարզպետներից մեկի աներորդին է. նրա վիճակից լուր չկա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգված հայ երիտասարդի գտնվելու վայրի մասին դեռ լուր չկա: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Կիևի հայերի շրջանում մեծ աղմուկ է ստացել այդ միջադեպը: Առաջիկա օրերին տեղի հայերը հույս ունեն լուր իմանալ մեկ շաբաթ առաջ առևանգված երիտասարդի դեպքից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առևանգված երիտասարդը Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին է: Վերջինիս հարազատները լուր չունեն առևանգված տղայի ոչ գտնվելու վայրի մասին, ոչ էլ անգամ՝ նրա կյանքի և առողջության մասին: Երիտասարդի տարիքը տատանվում է 25-ից 27 տարեկանի սահմանում:

Այլ մանրամասներ չենք հրապարակում, նշված անձին անվտանգություն էլ ավելի չվատթարացնելու համար:

Հիշեցենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առևանգել են։ Դեպքը տեղի է ունեցել Կիևում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով։ Տեղեկություն կա, որ ընտանիքը կատարվածի մասին իմացել է ուշացումով՝ տեսախցիկների արձանագրած տեսանյութի միջոցով։ Առևանգումից հետո զոհի բնակարանից նաև գողություն է կատարվել։ Մոտ մեկ շաբաթ ընտանիքը սարսափելի սթրեսի մեջ է եղել, քանի որ որևէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակի մասին։ Միայն երեկ հանցագործները կապի են դուրս եկել, և հույս կա, որ բանակցությունների արդյունքում կկարողանան հետ ստանալ իրենց որդուն։ Բանակցությունների մանրամասներից ոչինչ հայտնի չէ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …