Breaking News

Հումուս՝ արաբական նախուտեստ

Կարելի է պատրաստել 3 օր առաջ, սակայն պետք է հիշել, որ մատուցելուց առաջ պետք է պահել սառնարանում: Մատուցել սենյակային ջերմաստիճանի հասած վիճակում:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Պատրաստման քայլեր

Սիսեռը թրջել ջրում 8 ժամով: Քամել՝ պահելով ջուրը, որի մեջ այն թրջած էր:
Սոխն ու սխտորը մանր կտրտել: Թեթևակի տապակել ձիթապտղի ձեթի վրա, ավելացնել քրքումը և մի քիչ այն ջրից, որի մեջ թրջվել էր սիսեռը: Այնուհետև ավելացնել սիսեռը և ամբողջի վրա լցնել սիսեռի ջուրն այնպես, որ ջրի մակարդակը սիսեռից 3սմ-ով բարձր լինի: Խառնուրդը եռացնել և եփել մինչև սիսեռը փափկի:
Սիսեռը քամել, իսկ արգանակը թողնել: Սիսեռը տրորել, ավելացնել մի քանի գդալ արգանակ և հարել հարիչով մինչև զանգվածը դառնա մայոնեզի պես:
Մատուցումը. լցնել ափսեի մեջ, ավելացնել աղ, կիտրոնի հյութ և թահին, այնուհետև լավ խառնել: Մածուկը զարդարել կտրտած մաղադանոսով:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …