Breaking News

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի խայտառակ ուսպլանները և ինտեգրված ուսուցումը. Գագիկ Համբարյան

Երկար դեգերումներից հետո ԿԳ նախարարության ակտը,որը կազմվել էր Շիրակի պետհամալսարաում ռեկտոր Սահակ Մինասյանի գործած անօրինականությունների և հանցագործությունների վերաբերյալ, հասանելի դարձավ նաև մեզ,քանի որ երկու շաբաթից ավել է ռեկտորը չէր ցանկանում այն հանրայնացնել և ստեղծվել էր այնպիսի տպավորություն,որ ԿԳ նախարարության կազմած ակտը՝ԿԳ նախարարի և նրա ընկերոջ՝ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի անձնական նամակագրությունն է..Սակայն մեր կողմից այս խնդրի բարձրաձայնումը տվեց իր արդյունքները՝ակտը նաև հասանելի է բուհի գիտխորհրդի անդամներին…
Քանի որ ակտը բավական մեծածավալ է,կփորձենք դրան արձագանքել մաս-մաս…
ՄԱՍ՝3
Մեր հարցադրումը. Հիմնովին փոխվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները` ստեղծելով լուրջ խառնաշփոթ…Առաջին կուրսերի ուսումնական պլանների հետ փոխվեցին նաև II-IV կուրսերի և մագիստրատուրայի II կուրսի պլանները, ինչի հետևանքով ուսանողները դժգոհում են, որ նույն առարկաները երկրորդ անգամ են անցնում,իսկ կարևոր առարկաներ տեղափոխվել են նախորդ կուրս, և ուսանողը բաց է թողնում տվյալ դասընթացը:
ԿԳ նախարարության պարզաբանումը.
Ծավալուն օրենսդրական և մասնագիտական հղումներից հետո գրված է…վերոհիշյալ ուսումնական պլանների ուսումնասիրությունից պարզվեց, որ բուհի կողմից հաստատված մասնագիտությունների (կրթական ծրագրերի) նոր փոփոխված ուսումնական պլանները մշակելիս չեն պահպանվել վերոհիշյալ սկզբունքները և մոտեցումները, որի արդյունքում մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ուսպլաններում առաջացել են խնդիրներ և՛ դասընթացների համընկնումների, և՛ կրկնվող դասընթացների, և՛ բաց թողնված առարկայական մոդուլների, և՛ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր առարկաների չընդգրկման, և՛ հատկացված ժամաքանակների ու համապատասխան կրեդիտների (ի դեպ նշենք, որ չկա համապատասխան հիմնավորումներ և անհրաժեշտություն բոլոր ընդգրկված դասընթացների պարագայում դրանց արհեստականորեն 3 կամ 6 կրեդիտի հատկացման մասով, քանի որ վերջինս չի նպաստում բուհերի միջև ուսանողների շարժունության գործընթացի արդյունավետության բարձրացմանը, միջբուհական շարժունության խթանմանը, ուսանողների հեռացման և վերականգնման գործընթացների իրականացմանը)․․․
Մեր արձագանքը.
Բնականաբար, բոլոր կուրսերում նոր ուսումնական պլաններով կազմակերպելը պայմանավորված էր հորինված ինտեգրված ուսուցմամբ, որտեղ դասախոսը հեռակա ուսուցման համար չէր վճարվում։ Այս սխալները անմիջապես ընդունվեցին ռեկտորի կողմից և ուսումնական տարին սկսված էր մեկ ամսից ավելի և հոկտեմբերի 2-ին գիտական խորհուրդը որոշեց չեղյալ համարել որոշումները և վերանայել բարձր կուրսերի պլանները՝ բացառելով կրկնություններն ու բացթողումները։ Այսինքն` մեր բարձրացրած հարցերում հերյուրանք չկար, այլ դաժան ճշմարտություն էր ռեկտորի և իր խորհրդականների համար։ Բնականաբար, ռեկտորը հեշտությամբ կարող էր իր անտեղյակությունը բուհական կրթության և սեփական կամայականությունների վերաբերյալ բարդել դեկանների, ամբիոնների վարիչների ու պրոռեկտորների վրա, եթե ամբիոնների վարիչների ձեռքին չլիներ ռեկտորի հրամանը։ Ուսանողների մոտ ռեկտոր Մինասյանի յուրայինները միտումնավոր ապատեղեկություն են տարածում,ըստ որի ուսումնական պլանների պատճառով տեղի ունեցած խառնաշփոթը՝ամբիոնների վարիչների մեղքով է եղել…Մեր սիրելի ուսանողներին տեղեկացնեմ,որ դա ընդամենը ռեկտորի վախկոտ փորձերն են՝սեփական մեղքերը ուրիշների վրա բարդելու համար…
Սակայն մյուս կողմից էլ նշենք, որ ուսումնական պլաններում առարկաների կրկնությունները կամ կարևոր առարկաների բացթողումները կրել են մասսայական բնույթ և նախարարության կողմից միտումնավոր մի քանի ուսպլանների վրա կանգ առնելը օբյեկտիվ չէ,իսկ ավելի ճիշտ պատվիրված է…Կրկնում եմ ԿԳ նախարարության հանձնախմբի համար.բոլոր բաժինների ուսպալնները ունեցել են այդ նույն խնդիրը և դրա մեղավորը հենց ռեկտորն է… Ընդ որում, ռեկտորին և իր խորհրդականներին է միայն թվում, որ ուսումնական պլանները հոկտեմբերի 2-ից հետո կարգի են բերվել:
Մեր հարցադրումը.
Կուրսերի մեծ մասը թերբեռնված են, սակայն 10 հոգանոց խմբերում ևս ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում, ինչի պատճառով կրթական ծրագրի վերջնարդյունքները չեն կատարվում: Նույնիսկ առկա-հեռակա ինտեգրված ուսուցման ժամանակ, երբ կուրսերում ուսանողների քանակն ավելանում է, կրկին ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում: Նպատակը պարզից էլ պարզ է. չվճարել դասախոսին և զբաղվել շինարարությամբ ու յուրայիններին բարձր աշխատավարձ տալով: Այս պայմաններում կուրսերի մեծ մասը 2-3 օր է դասի գալիս: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել:
ԿԳ նախարարության պարզաբանումը.
ՇՊՀ գիտական խորհրդի 25.08.2017թ.-ի հմ. 14/2 որոշման 1-ին (այն է՝ հաստատել փոփոխությունները, ընդ որում՝ 10-ն և 10-ից պակաս ուսանողների թվաքանակի դեպքում կուրսը համարել թերբեռնված՝ դասախոսի ծանրաբեռնվածությունը համարելով լսարանային ժամերի 50%-ը) և 2-րդ (այն է՝ 2017/2018 ուստարվանից առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով դասընթացները իրականացնել ինտեգրված ձևով) կետերով հաստատված դրույթների մասով ուսումնասիրությունների արդյունքների մասով նշենք հետևյալը. բակալավրի կրթական ծրագրում ուսանողի շաբաթական լսարանային բեռնվածությունը կազմում է 23-30 ժամ (առանց ֆիզիկական դաստիարակության պարապմունքների), իսկ մագիստրոսի կրթական ծրագրում ՝ 15-22 ժամ։ Տվյալ դեպքում փաստացի ինչպես բակալավրի կրթական աստիճանի, այնպես էլ՝ մագիստրոսի կրթական աստիճանի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) պարագայում՝ բուհի կողմից հաստատված նորմերը (լսարանային ժամերի ½ հաշվարկով պայմանավորված) չեն ապահովում վերոհիշյալ կարգերի պահանջներով նախատեսված ուսանողի շաբաթական ծանրաբեռնվածության պահանջվող նվազագույն ժամաքանակները։ Ինչ վերաբերում է որոշման 2-րդ կետով հաստատված 2017/2018 ուստարվանից բուհում բակալավրի կրթական աստիճանով հեռակա ուսուցման որոշ մասնագիտությունների կուրսերի ուսումնառությունը առկա ուսուցման համակարգի համապատասխան խմբերի հետ կազմակերպմանը և ինտեգրված ձևով ուսուցման իրականացմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ համապատասխան փաստաթղթերի և բուհի կողմից տրամադրված անհրաժեշտ տվյալների (տեղեկանքների) ուսումնասիրության արդյունքում պարզվեց հետևյալը. ․․․Տվյալ պարագայում անհրաժեշտ ենք համարում նշել, որ բուհի գիտական խորհրդի և ռեկտորատի կողմից համապատասխան քննարկումների ընթացքում ու այնուհետ նաև որոշման կայացման համար չեն դիտարկվել ինտեգրված ձևով ուսումնառության կազմակերպման համապատասխան իրավական հիմքերը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին, այն է՝ <Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության>, <Բարձրագույն կրթության> ՀՀ օրենքին և բուհի կանոնադրությամբ սահմանված դրույթների։
Մեր արձագանքը.
Այս հարցում ևս ռեկտորը հոկտեմբերի 2-ին կատարեց հետ քայլ ` ընդունելով իր սխալները: Չեղյալ համարվեց հորինված ինտեգրված ուսուցումը, խմբերը, անկախ թվաքանակից, դասընթացները կազմակերպեցին ըստ ուսումնական պլանների։ Այսինքն` սա նույնպես հերյուրանք չէ։ Փաստորեն բուհի ամբիոնների ծավալները, դասաբաշխումները և ուսումնական պլանները հաստատվեցին հոկտեմբերի 2-ին։ Հետաքրքիր է, այս թեմայով ի՞նչ է մտածում ԿԳ նախարարը, սա հանցանք է՞, թե ուղղակի թույլ տվեց սիրելի ռեկտորին հետ կանգնել սեփական հանցանքից` համալսարանը ենթարկելով դաժան փորձությունների:Մի դիտարկում ևս…Ակտում նշվում է,որ հեռակայի որոշ կուրսեր են ինտեգրված եղել առկայի հետ…Տարրական սուտ է…Ռեկտոր Մինասյանը նախատեսել էր,որ ԲՈԼՈՐ հեռակա կուրսերը պետք է ինտեգրվեին առկա կուրսերի հետ, այլ հարց է, որ մի քանի կուրսեր տարբեր պատճառներով չընդգրկվեցին ինտեգրված ուսուցման մեջ…Ապացույցը՝սեպտեմբերի 1-ի մեր դասաբաշխումներն են…
Կարո՞ղ է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը գեթ մեկ օրինակ բերել իր հինգանգամյա նախարարական պրակտիկայից,թե ՀՀ-ում եղել է էլի մի բուհ,որտեղ ուսումնական պլանները և դասաբաշխումը կատարվեն ուսումնական տարվա սկսվելուց մեկ ամիս անց…
Պատկերացնու՞մ է արդյոք ԿԳ նախարարը,թե ինչ անհարմար,իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝հիմար վիճակում են հայտնվել այն դասախոսները,որոնք մեկ ամիս ինչ-որ առարկա դասավանդելուց հետո, հոկտեմբերի 2-ից հետո մտնում են լսարան և ուսանողներին տեղեկացնում,որ սխալ առարկա են պարապել…Թե՞ պարոն նախարարին այդպիսի մանր-մունր խնդիրները չեն հետաքրքրում…Նա ավելի կարևոր հարցեր է լուծում իր վաղեմի ընկերոջ հետ… Շիրակի պետհամալսարանի ռեկտորը իր կողմից թույլտրված և մեր կողմից բարձրաձայնած հանցաքներին և ապօրինություններին առնչվելիս անգիր արած մի բառ է օգտագործում՝հերյուրանք է …
Հետաքրքիր է, եթե հերյուրանք էր,ապա ինչու ԿԳ նախարարությունը ՍՏԻՊՎԱԾ էր գոնե փաստել,որ մեր բարձրաձայնած “հերյուրանքներն” իրականություն են,իսկ ՇՊՀ ռեկտորն էլ այդ պարագայում դառնում է ընդամենը զրպարտող և ստախոս…

Գագիկ Համբարյան

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …