Breaking News

«Փաստ». Նիկոլ Փաշինյանին հետևու՞մ են

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նոյեմբերի 26–ին չորս երիտասարդներ դանակահարվել են մեկ այլ երիտասարդի կողմից: Չորսից, մեր տվյալներով, երեքը ոստիկաններ են: Դեպքը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ բնակվում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մի ոստիկան ամիսներ առաջ այս շենքի չորրորդ, թե հինգերորդ հարկում բնակարան է վարձել: Հենց նրա տան գիշերային «ուտուշ–խմուշից» հետո է դեպքը տեղի ունեցել: Դանակահարության այս դեպքով շատ հետաքրքիր բացահայտում է կատարվել: Պարզվում է, որ ոստիկանը տեսանկարահանող սարքեր է տեղադրել չորս–հինգ տեղ՝ շենքի դալանում, շենքի մուտքի մոտ, աստիճանների մոտ, իր վարձած բնակարանի մուտքի մոտ: Հարց է առաջանում՝ մի քանի ամսով բնակարան վարձած ոստիկանի ինչի՞ն են պետք այդքան տեսանկարահանող սարքերը: Շատերը ենթադրում են, թե դրանք հատուկ են տեղադրված՝ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մուտքուելքը հսկելու համար:

Նիկոլը տեղյա՞կ է այդ մասին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …