ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ ձմռան 3 ամիսների ընթացքում օդի ջերմաստիճանը և տեղումները կլինեն նորմայի սահմաններում. «Բայց մենք՝ Կովկասի տարածքում, ստացել ենք այսպիսի պատկեր, որ բոլոր 3 ամիսներին տեղի է ունենալու մթնոլորտի ակտիվ շրջանառություն: Այսինքն լինելու է ժամանակաշրջան, որ Կովկասը, Հայաստանը գտնվելու են արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, լինելու է ժամանակաշրջան, որ գտնվելու են համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում»,-նշեց նա՝ հավելելով, որ Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում՝ տաք օդի ներթափանցման դեպքում, ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 8-10 աստիճան, իսկ արկտիկական ցուրտ օդային զանգավածների ներթափանցման դեպքում, գիշերային ժամերին, ջերմաստիճանը կիջնի մինչև -22-24 աստիճան:
Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում՝ տաք օդի ներթափանցման դեպքում, ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կարող է հասնել 0-5 աստիճան, իսկ արկտիկական ցուրտ ցուրտ ճակատների անցման ժամանակ՝ գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև -25-30 աստիճան:
Լոռու մարզում՝ տաք օդի ներթափանցման դեպքում, ցերեկային ժամերին, առավելագույն օդի ջերմաստիճանը կարող է հասնել 5-10 աստիճան, իսկ արկտիկական ցուրտ ցուրտ ճակատների անցման ժամանակ գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև -22-27աստիճան:
Տավուշի մարզում՝ տաք օդի ներթափանցման դեպքում, ցերեկային ժամերին, առավելագույն օդի ջերմաստիճանը կարող է հասնել 8-13 աստիճան, իսկ արկտիկական ցուրտ ցուրտ ճակատների անցման ժամանակ գիշերը ջերմաստիճանը կհասնի մինչև -12-27 աստիճան:
Սյունիքի նախալեռնային գոտինեում՝ տաք օդի ներթափանցման դեպքում, ցերեկային ժամերին, առավելագույն օդի ջերմաստիճանը կարող է հասնել 2-7 աստիճան, հովտային գոտում՝ մինչև 10-14 աստիճան, իսկ արկտիկական ցուրտ ճակատների անցման ժամանակ գիշերը, լեռնային շրջաններում, ջերմաստիճանը կիջնի մինչև -15-20 աստիճան, իսկ հովտային գոտիներում՝ -10-15 աստիճան:
Երևանում՝ տաք օդի ներթափանցման դեպքում, ցերեկային ժամերին առավելագույն օդի ջերմաստիճանը կարող է հասնել +8+10 աստիճան, իսկ արկտիկական ցուրտ օդային հոսանքների դեպքում, ցածրադիր հատվածքում, նվազագույն ջերմաստիճանը կարող է հասնել -20-22 աստիճան, իսկ բարձրադիր հատվածներում՝ -11-13 աստիճան:
ArmLife.am